Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Ինտրիգը կձգվի՞

Ինտրիգը կձգվի՞
06.03.2018 | 00:27

Այո: Մինչև վերջին վայրկյանը: Վարչապետի անունը ՀՀԿ-ն հրապարակելու է ապրիլի 10-ին: ՈՒնենալով մեկ շաբաթվա լուֆտ` մինչև վարչապետի ընտրություն: Նիկոլ Փաշինյանն այդ լուֆտից առաջ փորձում է գործուղվել Ազատության հրապարակ` կանխելու Սերժ Սարգսյանի վարչապետացումը, այդ ընթացքում ոչ միայն Ազատության հրապարակը, այլև իր լուսաբացներն ու «բարի երեկոները», բոլոր կարգի «բարև ձեզ»-երը հագեցնելով Սերժ Սարգսյանի՝ վարչապետ չդառնալու մասին ասած երբեմնի մտքերով:
Ինչու՞: Շատ պարզ: Առաջին հերթին իր իմիջի, հաջողելու դեպքում էլ` իրեն տրված խոստումների համար: Բան է, թե իրենց կոնգլոմերատը հաջողության հասնի, ինքը մաս կկազմի իշխանական կոալիցիայի` դրան հաջորդող բոլոր «հետևանքներով»: Մի ժպտացեք: Քաղաքականության մեջ պետք է հաշվարկել ոչ միայն «ա, բ, գ..» պլանները, այլև «ալֆա-օմեգա» ողջ տիրույթը:


Մինչ կանցնենք Նիկոլի «օմեգային», նախ՝ այն մասին, թե ինչպես է պարզաբանելու իր վարչապետ դառնալու հակափաստարկը Սերժ Սարգսյանը (հասկանալի է, չէ՞, որ նա է լինելու «մեր միակը թյուրիմացաբար և մեր վերջինը ճակատագրով), այն է` ապագա վարչապետը: Այդ գործը` «նշանների լեզվով», Սերժ Սարգսյանն արդեն իսկ սկսել է Ֆիդել Կաստրոյի մասին պատմած անեկդոտով (երբ մահամերձ Կաստրոյին ասում են` ժողովուրդը եկել է Ձեզ հրաժեշտ տալու, կոմանդանտեն հարցնում է` էդ ու՞ր է գնում ժողովուրդը, որ եկել է հրաժեշտ տալու), և ապա, շաբաթ օրը ՀՀԿ կանանց հետ հանդիպման ժամանակ, Սերժ Սարգսյանը հարկ է համարել ասել, որ մինչև 2021 թ. տեղի ունենալիք համագումարն ինքը ՀՀԿ առաջնորդն է: ՈՒ թե սրան էլ հավելում ենք Վահրամ Բաղդասարյանի բնորոշումը, որ Սերժ Սարգսյանը, բացի ՀՀԿ առաջնորդ լինելուց, նաև «շարքային» ՀՀԿ-ական է, ասել է` ՀՀԿ գործադիր մարմնի ու խորհրդի որոշմանը ենթակա անձ, ապա հասկանալի է դառնում, որ նա, կրկնելով Նիկոլին (գուցե ոչ իր հեռախոսը միացնելով), յուր ՀՀԿ-ին հիշեցնելու է, որ ինքը ժամանակին ասել է, թե հրաժարվում է այդ պաշտոնից: ՀՀԿ-ն համառելու է, և դա լինելու է ոչ թե ներկուսակցական «սինդրոմ», այլ ժողովրդավարական կուսակցության խորագնա որոշում: Ընդ որում, դա լինելու է ոչ այնքան կոնյունկտուրային, որքան համոզված որոշում` ՀՀԿ-ականների կողմից, անգամ Կարեն Կարապետյանի մտերիմ օլիգարխների, որոնցից «քերած» հարկերի հաշվին Կարեն Կարապետյանն ապահովում է իր յոթտոկոսանոց տնտեսական աճը: Ի դեպ, ՀՀԿ-ում, որը մեծամասնություն է, և նրան է պատկանում վարչապետ ընտրելու իրավասությունը, ոչ ոք չի պայքարում այլ վարչապետացուի համար:


Այլ վարչապետացուի, այն է` Կարեն Կարապետյանի համար պայքարում են այլ կուսակցությունում, չնայած չի բացառվում, որ վերջին պահին հետ քաշվեն Նիկոլի գծագրած ճանապարհային քարտեզից` փողոցային պայքարից: Ասել է` «Ելքում» տեղի ունենա այն, ինչը, որպես օրինաչափություն, տեղի է ունենում հայաստանյան ընդդիմության հետ` միշտ: Նրանք բեկորվում են: Աղոթքով կամ առանց աղոթքի:
Ինչ է անում, խոշոր հաշվով, Նիկոլն ամեն օր բավականին տպավորիչ թվեր ցույց տվող, տնտեսական բարձր աճ ապահոված Կարեն Կարապետյանի համար: Նա վերակերպավորում է վերջինիս իր միջոցով: Ապրիլի 17-ի ընտրություններին վարչապետի թեկնածու Նիկոլի մեջ «ապրելու» ու «պայքարելու» է նաև Կարեն Կարապետյանը: Եթե հավատանք «աղբյուրներին», ապա Կարեն Կարապետյանը Հայաստան վարչապետության է եկել Սերժ Սարգսյանի հորդորով. եթե ապահովի անհրաժեշտ տնտեսական աճ, ապա կդառնա նաև ապագա վարչապետ՝ իշխանության կրողը: Նիկոլը սա է անվերջ հիշեցնում իր հեռախոսի մեջ եղած Սերժ Սարգսյանի «տեսագրությամբ», որ դու, պարոն Սարգսյան, խոստում ես տվել, ուստի կատարիր խոստումդ:

Որովհետև այլ` տպավորիչ, խարիզմատիկ մեկը Կարեն Կարապետյանի շրջապատից, ասենք` առողջապահության նախարարը (ասում են` պատրաստվում է առաջիկայում է՛լ ավելի զարմացնելու հայ հանրությանը, քան ծխելու դեմ պայքարն էր), հո չէ՞ր «հիշեցնելու» Սերժ Սարգսյանին, թե ինչ խոստում է տվել Կարապետյանին` բերելով Մոսկվայից:
ՈՒ հիմա հարցերի հարցը մեկն է՝ կհաջողվի՞ Նիկոլին համախմբել ողջ ընդդիմությանը` փողոցային պայքարի համար:
Չէ՞ որ ընդդիմությունը նույնպես խելացի է և հասկանում է` ով ում համար է պայքարում` «հանուն հայրենիքի»:

Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 3983

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ